Երեկ Հանրային հեռուստատեսության եթերում մեկտեղվել էին խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջնորդները: Բնականաբար թեման երկրի տեսլականն էր, սակայն խոշոր առումով բովանդակային զրույց չծավալվեց, որովհետև շատ արագ որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ անցան անձնական հարաբերություններ պարզելուն, ու դեբատը վերածվեց պարզապես լեզվակռվի՝ այդպես էլ դուրս մնալով այն նախաձեռնածների վերահսկողությունից, որոնց ակնհայտորեն խանգարում էր ավելորդ կաշկանդվածությունը: Հետաքրքրական է, որ ներկայացվող մեղադրանքների մասնակի զոհ եղավ և «Բարգավահաճ Հայաստան» կուսակցությունն իր քաղաքական առաջնորդով, որը դեբատին մասնակցող ուժերի մեջ երկրում բարիք ստեղծող փաստացի միակ ուժն է: Նույնքան փաստացի ստացվում է, որ մեզանում ոչ մի լավ գործ անպատիժ չի մնում: Անհեթեթություն է, բայց թե այդպես է: