Ֆրանսիայի առաջնությունում երկրորդ անընդմեջ ոչ-ոքին է արձանագրել «Պարի Սեն Ժերմենը»: Այս անգամ նրանից միավոր կորզողը «Ստրասբուրգն» էր՝ 1:1: Ընդ որում հետաքրքրական է, որ ընթացքում զիջող կողմն եղել են հյուրերը ու պարտությունից հաջողել են խուսափել շնորհիվ Էդինսոն Կավանիի գոլի: Հիշեցնենք, որ մեկ տուր առաջ էլ մայրաքաղաքայիններից միավոր կորզեց «Բորդոն»: Տասնվեց խաղից հետո 44 միավորով «Պարի Սեն Ժերմենը» շարունակում է գլխավորել դիվիզիոնի առաջնությունը: