Անգլիայի պրեմիեր լիգայի տասնհինգերորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Թրաֆորդում» հյուրընկալել է Լոնդոնի «Արսենալին»: Հանդիպման ընթացքում արձանագրվել է դարպասի չորս գրավում, սակայն այն կողմերից ոչ մեկին առավելություն չի բերել։ Հետաքրքրական է, որ երկու անգամ էլ հաշվի մեջ առաջ անցնողն եղել է «Արսենալը»: Հավելենք, որ Ունաի Էմերին Հենրիխ Մխիթարյանին խաղադաշտ է հանել հանդիպման երկրորդ կեսին: