«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է ԱԱ-2018-ի ֆավորիտների մասին.

 «Մեսսիի և Ռոնալդուի պես խաղացողները կարող են իրենց թիմերին դարձնել ավելի լավը, քան նրանք կան թղթի վրա: Կարծում եմ, որ Արգենտինան ու Պորտուգալիան կարող են հաջողության հասնել:

 Բրազիլիան կարող է հաղթել իր մարզչի շնորհիվ: Նրանք լավ խաղ կցուցադրեն տակտիկապես: Բացի այս ամենը, կարող ենք գումարել բրազիլական տաղանդը: Հետաքրքիր կլինի դիտել նրանց:

 Եվրոպական թիմերից կառանձնացնեմ Իսպանիային: Նրանք փայլում էին որակավորման ժամանակ: Իսպանիայում լավ ու տաղանդավոր ֆուտբոլիստները միախառնվել են փորձառուների հետ: Սա մեծ օգուտ կտա թիմին»,- Մոուրինյուի խոսքերը մեջբերում է «GQ»-ն: