Պալատական մանկլավիկն այս, ըստ էության, ղարաբաղյան բռնազավթիչ կլանի երկու պարագլուխների՝ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի և Սերժ Ազատի Սարգսյանի մոխրագույն կարդինալն էր: Արտաքուստ բարեկիրթ և փափկասուն, նրա էության խորքերում երկրակործան և ազգապառակտիչ մի դևիկ է դիրքավորվել՝ հակահայկական և ապապետական դևիկը և մի՞թե պատահական է, որ այսօր քանդարար հանրապետական կուսակցության ղեկը հենց նա է ստանձնել: Եվ ահա այսօր այս յոթ մոր կաթ կերած հավերժ հորթ քաղաքացի Կորեյկոն չի ավարտել իր դավադիր ծրագիրը, ինչի համար ժամանակին նրան կրթել են (իմա՝ նաև կռտել են) արևմտյան համալսարաններում ու ներդրել 3-րդ հանրապետության կառավարման բարձրագույն օղակում՝ ի սպաս սորոսյան Հայաստանի վերածննդի:
Վիգեն Սարգսյան և Արմեն Գևորգյան: Սրանք 2-րդ և 3-րդ հականախագահների ստնտու խորհրդատուներն էին և սնուցում էին նրանց ասպատակիչ մտքեր և որպես սույն մտքերի անդրադարձ՝ հետևողականորեն թլպատում երկիրն ու ազգը:

Վիգեն Ս.-ն 3-րդ հանրապետության գերագույն վտանգներից մեկն է: Հենց նա է վարկային տնտեսակարգի և բանկային ստրկատիրության նախագծի հեղինակը:
Պարզաբանենք լուսաբանմամբ:
Հենց Վիգեն Ս.-ի հորդորների արդյունքում էր, որ Ռ. Ք.-ն իր նախագահական տեսլականում (‹‹Իմ կուսակցությունը ժողովուրդն է››) որպես ժողովուրդ Հայաստանում ընկալեց քրեաօլիգարխիան, այս դասը խցկեց խորհրդարան, դարձավ քրեաօլիգարխների և՛ վերահսկիչը,և՛ յուրաքանչյուր առանձին ք.օ-ի (ուշագրավ է զուգադիպությունը՝ ք.օ., քրեաօլիգարխ և ք.օ.՝ քրեական օրենսգիրք) արյունակից եղբայրն ու միակ անփոխարինելի վստահորդը:

Երկիրը թաղվում էր թունաշունչ ճահճում: Հսկայական վարկեր էին ծանրանում հանրապետության և նրա հաղթական բնակչության ուսերին: Տնտեսությունն օր օրի վերածվում էր վարկային վարակակրի: Յուրաքանչյուր հայ քաղաքացի, անգամ ժպտուն մանկահասակն ու մահվան մահճում դեգերողը, պարտավոր էին վարկավորվել, և սա էր երկրի բախտացույցը:

Սակայն ժպտադեմ և խոհեմահայացք Վիգենի յուրօրինակ մարդասիրությունն այս ամենում իր հետաքրքիր դրսևորումներ էր ստանում: Յուրաքանչյուր հայ ընտանիք ուներ ազատ կողմնորոշվելու և ընտրելու հնարավորություն. կամ հնազանդվում էր կիսաստրուկի կարգավիճակին, կամ էլ՝ արտագաղթում:

Ռ. Ք.-ի քարոզչական բլեֆներն էապես նպաստում էին երկրադատարկմանը: Վերջինիս բազմակի հայտարարած 48 հազար աշխատատեղ ստեղծելու վեհ ցանկությունն իրականացավ մայրաքաղաք Երևանի քաղաքաշինական սպանդով. թամանյանական Երևանը վերածվեց քոչարյանական թանգարանի: Քաղաքում վերացան զբոսայգի, բակ, հանգստյան գոտի հասկացությունները: Երևանը Ռ.Ք.-ի իշխանության օրոք վերածվեց Բաբելոնի: Եվ այսպես շարունակ: Սակայն որևէ մեկի մտքով այդ օրերին չէր անցնում հարցնել, թե որտե՛ղ էր Վիգեն Ս.-ն և մասնավորապես ի՛նչ էր անում նա մարտի 1-ի խառնակչությունների տխրադալուկ օրերին: Ճիշտ նույն կերպ ոչ մեկի մտքով չէր անցնում հարցնել, թե այդ ինչպես նա Ռ.Ք.-ի թիկնաթոռի հետևից սահուն քայլերով որպես քնքուշ մութի թև հայտնվեց Ս.Ս.-ի ճոճաթոռի թիկնամասում:
Այսօր Վիգեն Ս.-ն շարունակում է Սորոսի գործիք Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի երկրակործան գործընթացները: Նա ղեկավարում է հակահայկականության և հակապետականության ավազակախումբ ՀՀԿ-ն, ՀՀԿ-ականներ է տեղադրում երկրի հիմքերի տակ՝ դավադրաբար շարունակելով երկիրը դիտարկել որպես սորոսյան փորձակայան:

Զարզանդ ԶԵՓՅՈՒՌՅԱՆ
Համեստ ԲԵԿ-ՄՐՐԻԿՅԱՆ

Հ.Գ. Տարիներ առաջ Ս.Ս.-ի աշխատակազմի ղեկավար Վ.Ս.-ն հայտարարագրեց 10 մլն դոլար սեփականություն՝ այն հիմնականում հիշատակելով որպես նվիրատվություն: Հարց զուտ սպորտային հետաքրքրության համար՝ ովքեր էին (են) այդ նվիրատուները: