ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արթիկի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհին ձնախառն անձրև է տեղում: Ջերմուկի, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար:
Սիսիանի «Զանգեր» հատվածում, Թալին-Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: