ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հարգելի ֆեյսբուքահայություն, Դեկտեմբերի 9-ին Հայաստանում նշանակված են ընտրություններ, որի ընթացքում ՀՀ քաղաքացիները պետք է ընտրեն նոր Ազգային ժողով:

Գործող ընտրական օրենսգրքով հնարավորություն չի տրված քվեարկել «Բոլորին դեմ», ինչը, իմ խորին համոզմամբ, չի համապատասխանում ժողովրդավարության կանոններին, քանի որ սահմանափակում է իմ` ՀՀ քաղաքացու իրավունքը արտահայտել իմ վերաբերմունքը գործող քաղաքական ուժերի նկատմամբ:

Քվեաթերթիկում այս դաշտի ավելացումը հնարավորություն կտար ի ցույց դնել ՀՀ քաղաքական համակարգի նկատմամբ ՀՀ քաղաքացիների մոտ առկա վերաբերմունքը` հնարավորություն տալով գործող քաղաքական ուժերին վերանայել իրենց գործունեությունը` այն առավել հասցեական և թիրախային դարձնելու ակնկալիքով, ինչպես նաև նոր քաղաքական ուժերի ձևավորմանը:

«Բոլորին դեմ» քվեարկության տոկոսը կարող էր դառնալ ինդիկատոր` ՀՀ քաղաքական համակարգի արդիականացման և համալրման համար:

Լրացնելու համար օրենդրական այս բացը, մշակվեց այս Frame-ը, որի օգտագործման պարագայում ՀՀ քաղաքացին կկարողանա արտահայտել իր վերաբերմունքը ՀՀ գործող քաղաքական համակարգի և ընթացող քարոզարշավի վերաբերյալ:

Զեր լուսանկարների տակ այս Frame-ի տեղադրումով դուք կարտահայտեք ձեր վերաբերմունքը այս ընտրարշավի և գործող քաղաքական համակարգի վերաբերյալ»:

Henq.am
Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: