Ալբերտ Էյնշտեյնի ձեռագիր նամակը, որտեղ նա մտորում է կրոնի հայեցակարգի մասին ու որով կոտրեց բոլոր կանխատեսումները, վաճառվել է մոտավորապես 2.9 միլիոն դոլարով: Այսպես կոչված «Աստծո նամակը» գրվել է 1954 թվականին։ 74-ամյա նոբելյան դափնեկիրը գրել է կես էջանոց նամակ գերմանացի փիլիսոփա Էրիկ Գուտկինդին՝ նրա ստեղծագործություններից մեկին ի պատասխան:

Նամակը գրված է Էյնշտեյնի մայր լեզվով ՝ գերմաներենով։ Նամակում գիտնականը գրել է. «Աստված ինձ համար ոչ այլ ինչ է, քան մարդկային թույլ կողմերի արտահայտման արդյունք, իսկ Աստվածաշունչը՝ հարգանքի արժանի, բայց այնուամենայնիվ պրիմիտիիվ լեգենդների ժողովածու է»։ Նամակում ֆիզիկոսը մտորում է նաև իր հրեական ինքնության մասին՝ նշելով. «Հրեա ժողովուրդը, որին պատկանելու համար երջանիկ եմ եւ որի մտածելակերպն ինձ խորապես հոգեհարազատ է, միևնույն է, ոչ մի առավելություն չունի ուրիշ ազգերի հանդեպ»:

Նադեժդա ԴԱԼՅԱՆ