ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ ՀՀԿ ընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականում գտնող ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն այսօր հրավիրվել է ոստիկանություն՝ բացատրություն տալու: Ավելի վաղ նա բարձրաձայնել էր, որ համացանցով իր անձի դեմ ուղղված սպառնալիքներ են հնչեցրել ու հայտնել, որ «այսուհետ հետեւողական եմ լինելու, որպեսզի քաղաքացիաիրավական պատասխանատվության միջոցներ կիրառվեն իմ վերաբերյալ վիրավորական (հայհոյախառն) գրառումներ եւ մեկնաբանություններ կատարող եւ տարածող անձանց նկատմամբ։ Ես դիմելու եմ դատարան յուրաքանչյուր մեկնաբանության եւ գրառման համար՝ հայցեր ներկայացնելով ներառյալ այն սուբյեկտների դեմ, ովքեր չեն հեռացրել կամ շարունակել են հարթակ տրամադրել վիրավորական (հայհոյախառն) գրառումների համար նույնիսկ ծանուցումից հետո»։