«Volkswagen» ավտոարտադրողը «Ford Motor» ընկերության ավտոմոբիլային կորպորացիայի հետ միավորվելու գործընթաց է սկսել՝ Գերմանիայի ավտոարտադրողների հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից հետո այս մասին հայտարարել է «Volkswagen»-ի ղեկավար Հերբերտ Դիսը: Հանդիպումը տեղի է ունեցել երեքշաբթի, Սպիտակ տանը: Դիսի վկայմամբ «Volkswagen»-ն ապագայում կարող է «Ford»-ի գործարաններն օգտագործել ԱՄՆ-ում իր մեքենաները արտադրելու համար:

Նադեժդա ԴԱԼՅԱՆ