ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Արթիկի,
Ջերմուկի ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձնախառն անձրև է տեղում: Սիսիանի տարածաշրջանի Զանգեր և Թալին-Մաստարա-Լանջիկ հատվածներում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: