Պետական եկամուտների կոմիտեի մասնագետները մասնակցել են «Թմրամիջոցների վերահսկելի մատակարարում» թեմայով աշխատանքային հանդիպմանը միջոցառումները՝ տեղեկացնում է կոմիտեի լրատվականը: Այն կազմակերպել էր ԱՄՆ արդարադատության նախարարության թմրամիջոցների դեմ պայքարի (DEA) տարածաշրջանային գրասենյակը, որի հետ վերջին տարիներին սերտորեն համագործակցում է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը։ Հայաստանի և Վրաստանի իրավապահ մարմինների աշխատակիցների համար անցկացված հանդիպմանը մասնակցել են երկու երկրների մաքսային ծառայությունների, ոստիկանությունների, ազգային անվտանգության ծառայությունների և դատախազությունների աշխատակիցները։ Գլխավոր նպատակը թմրամիջոցների միջազգային ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում հարևան երկրների միջև համագործակցության խորացումն է, ինչը Հայաստանի և Վրաստանի իրավապահ մարմիններին թույլ կտա համատեղ կազմակերպել թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և պրեկուրսորների վերահսկելի մատակարարումներ։ Այդ նպատակով քննարկվել են գործողությունների մանրամասները, դիտարկվել երկու երկրների օրենսդրությունները և փորձը: