Առաջին անգամ բնագրից հայերեն են թարգմանվել Արթուր Կոնան Դոյլի լեգենդար խուզարկու Շերլոք Հոլմսի մասին պատմող բոլոր գործերը: Վեց գրքից բաղկացած հավաքածուի հանրային ներկայացումը կլինի Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում, դեկտեմբերի 8-ին, ժամը 15:00-ին: Այն հնարավոր է դարձել «Կարապ» և «Էդիթ Պրինտ» հրատարակչությունների ջանքերով, թարգմանությամբ Արփինե Վարդանյանի, Էլիզա Սարգսյանի, Էդիտա Շադոյանի, Շուշան Փայտյանի, Շուշաննա Վասիլյանի, Քրիստինե Չիլինգարյանի: