Զվարճալի դեպք է գրանցվել Արգենտինայում ֆուտբոլային հանդիպումներից մեկում: Երկրի երրորդ դիվիզիոնի «Յուվենտուդ Ունիդա»-«Դեֆենսորես Բելգրանո» (3:0) մրցավեճի ժամանակ խաղադաշտ է ներխուժել շուն: «Դեֆենսորեսի» դարպասապահի կոպիտ սխալից հետո գնդակն ընթացել է դեպի դարպասը, սակայն շունն իր կամքից անկախ հայտնվել է գնդակի ճանապարհին և հյուրերին փրկել հերթական գոլից: