Ֆուտբոլի Անգլիայի առաջնության տասնհինգերորդ տուրում պրեմիեր լիգայի առաջատարն արտագնայում մրցել է «Ուոտֆորդի» հետ ու հաղթել 2:1 հաշվով, ինչը հնարավորություն է տվել մրցաշարային աղյուսակում պահպանել լիդերությունն անկախ այսօր կայանալիք «Բյոռնլի»-«Լիվերպուլ» դիմակայության ելքից, քանզի վերջինիս անգամ հաղթանակի դեպքում «քաղաքաբնակները» նրանցից առաջ կլինեն երկու միավորով:

Տեղեկացնենք, որ Խոսեպ Գվարդիոլայի սաներն ունեն 41 միավոր, գնդակների 45:7 ապշեցուցիչ հարաբերակցություն, մինչև այսօր չեն կրել պարտություն: Ի դեպ առանց պարտության է ընթանում նաև «Լիվերպուլը»: