Այն բանից հետո, երբ «Ոսկե գնդակի» խաղարկման փարիզյան արարողությունում Մադրիդի «Ռեալի» ու աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի ազգային ընտրանու կիսապաշտպան Լուկա Մոդրիչը դարձավ պատվավոր այս մրցանակի տիրակալ, Մադրիդի «Ռեալը» նվաճած տիտղոսների քանակով հավասարվեց «Բարսելոնին»:

«Արքայականի» կազմում «Ոսկե գնդակի» են արժանացել Քրիշտիանու Ռոնալդուն (չորս անգամ), Ֆաբիո Կանավարոն, Ռոնալդոն, Լուիշ Ֆիգուն, Ալֆրեդո դի Ստեֆանոն (երկու անգամ), Ռայմոն Կոպան:

«Բարսելոնից» այդ երջանկությունն ունեցել են Մեսին (հինգ անգամ), Ռոնալդինիոն, Ռիվալդոն, Խրիստո Ստոիչկովը, Յոհան Կրոյֆն (երկու անգամ) ու Լուիս Սուարեսը: