Փարիզում տեղի է ունեցել «Ոսկե գնդակի» խաղարկման արարողությունը: Պատվավոր այս մրցանակին արժանացել է Մադրիդի «Ռեալի» ու աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի ազգային ընտրանու կիսապաշտպան Լուկա Մոդրիչը: Այսպիսով ընդհատվեց ժամանակակից ֆուտբոլի երկու գերաստղի Լիոնել Մեսիի ու Քրիշտիանու Ռոնալդուի տասնամյա հեգեմոնիան: Նշենք, որ փարիզյան մրցանակաբաշխությունում պորտուգալացին ճանաչվել էր երկրորդը՝ արգենտինացին՝ հինգերորդը:
Լուկա Մոդրիչը Խորվաթիայի պատմության մեջ «Ոսկե գնդակի» արժանացած առաջին ֆուտբոլիստն է: