Երևան Սիթի սուպերմարկետների ցանցը հայտարարություն է տարածել.

«Հարգելի հայրենակիցներ, մեր ընկերությունները  ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ ունեցած պայմանավորվածության համաձայն տեղական արտադրության գյուղմթեքի և մսամթերքի վաճառքն իրականացրել են գրանցավծ տարբեր ԱՁ-ներով` այդկերպ նպատակ ունենալով ապահովվել մանրածախ վաճառքի ցածր գները: Ստեղծված իրավիճակում, հասկանալով տվյալ ոլորտը կարգավորելու անհրաժեշտությունը, հայտարարում ենք, որ վերջին օրերին մեր կողմից բարձրացված գները վերդարձնում ենք նախկին մակարդակի, և դրանք անփոփոխ են: Պատրաստակամ ենք գործող օրենքների խստագույն պահպանմամբ շարունակել մեր հետագա գոևծունեությունը»: 

Նշենք, որ Ազգային Անվտանգության ծառայության՝ խոշոր առևտրային կենտրոններում հայտնաբերած մի շարք չարաշահումները, այդ թվում բազմաթիվ ԱՁ-ների միջոցով գյուղմթերքի շրջանառությունն իրականացնելը տվյալ կենտրոնների ղեկավարներն իրենց տարածած բաց նամակում վստահաբար հղում են տալիս ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի թույլատվությանը: Ավելին վերջիններս հավատացնում են, որ տարբեր ԱՁ-ներով առևտրի դադարեցումն ու սահմանված 20% ԱԱՀ վճարման բեռը կրելու է հենց սպառողը, ինչն էլ իր հերթին կբերի գյուղմթերքի բավական անհիմն թանկացումների:

«Այս ամենը կարող է հանգեցնել այլ երկրներից ներկրվող գյուղմթերքի էական քանակի ավելացմանը ի վնաս տեղական շուկայի: Վտանգված է նաև թե առևտրային ցանցերի անցնցում գործունեությունը, թե աշխատատեղեր ապահովելու խնդիրը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված ցանցերում աշխատում են շուրջ 10,000 քաղաքացիներ»,- իրավիճակն այսպես են գնահատում խոշոր առևտրային կենտրոնների ղեկավարները: