«Մսխվում է նախկինից մնացած տնտեսական կապիտալը»

Էդուարդ Շարմազանով

2017-ին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 25.7%:

2017 թվականին առաջին անգամ նվազել է 2008 թվականի աղքատության մակարդակի համեմատ (27.6%) 1.9 տոկոսային կետով:

Ազգային վիճակագրական կոմիտե

Է՞ս «տնտեսական կապիտալն» ու է՞ս «մսխվելը» նկատի ունես, պարո՛ն ՇարմազանովԱռավոտից իրիկուն՝«Էս ենք արել, հա՜, էն ենք արել». էս չէ՞ արածներդ. 9 տարվա մեջ երկրում գոյատևող աղքատները 1,9 տոկոսով են ընդամենը կրճատվել. 2008-ին 27,6 են եղել, 2017-ին 25,7 դարձել: Իսկ գիտե՞ք արդյոք, որ էդ էրկու տոկոսը ոչ մի քաղաքակիրթ երկրում ոչ ոք չի հաշվում ու լուրջ բանի տեղ ոչ ոք չի դնում, դրան վիճակագրական վայրիվերում (статистическая погрешность) են աշխարհում ասում:

«Էս ենք արել, հա՜, էն ենք արել: Միջազգայի՜ն ասպարեզո՜ւմ առյո՜ւծ ենք կտրել. սրա՜ վրա ենք վետո դրել, նրա՜ վրա ենք վետո դրել». տո վետոն ազգի բարեկեցության ու առաջընթացի վրա՛ էիք դրել ու հինգ տարին մեկ թարմացնում էիք ձեր դրած վետոն, իսկ վետոյի հետ նաև ձերնավսը:

«Էս ենք արել, հա՜, էն ենք արել»: Հա՛, արել եք ու շա՜տ-շա՜տ եք արել, բայց ձեզ համար միայն: Այ դրա՛ համար աղքատն աղքատ է էլի մնացել: Հապա թվերի՛ն մի հատ նայեք, պարոնայք ազգի «մեծ բարերարներ». երկրի բնակչության մեկ քառորդն, ինչպես աղքատ եղել է, էնպես էլ աղքատ է էսօր մնացել:
Պատկերացնո՞ւմ
եք, ուղիղ մեկ քառորդը:
Ընդսմին՝
մնացած էն երեք քառորդն էլ, որ ծայրահեղ աղքատ չեն դարձել, էլի բնավ ձեր շնորհիվ չէ, այլ ձեր ջգրու է: Ռուսաստաններում մեջք են ծռել, որ ձեր չարածն անեն, ձեր տարածն էդ կերպ իրե՛նք մի կերպ բերեն, որ կոմպեսացնեն: Ու էդքանից հետո ո՜նց էլ երեսներդ բռնում է, ասում եք. «Էս ենք արել, հա՜, էն ենք արել»:

Գոմեշն, իմացավ՝ ինչ երես ունեք, նախանձից անլիարժեքության բարդույթ կստանա ու նե՜նց դեպրեսիա կընկնի, որ վերարտադրվելու իր հատկությունը տեղում կկորցնի, կբնաջնջվի: Դուք, չէ՜, դուք ո՛չ ջնջվողն եք, ո՛չ բնաջնջվողը: Ձեր դեմ միայն մի ճար կա. էդ մեկ քառորդի մաս կազմող ամեն աղքատի թույլ տալ իր նիսիաների ցուցակի ամեն էջի «սքրինշոտը» սիրուն նկարի, տակն էդ ցուցակի «բացման-սկզբնավորման» տարեթիվը գրի ու գցի ֆեյսբուք ուՎիքիպեդիա՝ որպես «նախկինից մնացած մսխվող», բայց անսպա՜ռ, ձե՛ր հիմնադրած «տնտեսական մեն-միակ կապիտալ»:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ