1.Այն ինչն եմ, այն ինչն եմ. Նիկոլից առաջ եմ, Նիկոլի օրոք եմ, Նիկոլից հետո եմ, խոսո՜ւմ եմ, խոսո՜ւմ եմ. ինձանից բացի՝ ոչ ոք չի հասկանում, թե ինչ եմ խոսում: Ու քանզի, ի՜նչ էլ խոսեմ, մեկ է, չեն հասկանում, թե ինչ եմ խոսում, ուստի ես էլ խոսում եմ, խոսում եմ, ու լսողները չեն հասկանում, որ ես հասկանում եմ, որ իրենք չեն հասկանում, թե ինչ եմ խոսում, ուստի և խոսում եմ:
2.Այն ինչն եմ, այն ինչն եմ. ԱԺ-ն լքում եմ հույժ անժամանակ, հա՛մ լքում, հա՛մ, ջղային, ղժժում-վժժում եմ. փոքրուց էսպես եմ, փոքրուց բոլորի զահլեն տանում եմ, միշտ ձենս գլուխս գցած, աշ-աշ խոսում եմ. ե՛ս ևս չեմ հասկանում, թե ի՛նչ եմ խոսում և ինչո՛ւ եմ խոսում, ուստի խոսում եմ, խոսում եմ, խոսում եմ, որ մի օր հասկանամ, թե ի՛նչ և ինչո՛ւ է, որ էսքան խոսում եմ:
3.Այն ինչն եմ , այն ինչն եմ. խոսել եմ, խոսում եմ, ու պիտի խոսեմ, և ուստի խոսո՜ւմ եմ, խոսո՜ւմ եմ, խոսո՜ւմ եմ, խոսո՜ւմ եմ, խոսո՜ւմ եմ, խոսո՜ւմ եմ, խոսո՜ւմ եմ, խոսո՜ւմ եմ, ➞ ∞…
4.Այն ինչն եմ, այն ինչն եմ. խոսում՝շշկռվում եմ, շշկռվում՝ խոսում եմ. կանաչը վառվեց՝ «ռուչնոյը» քաշում եմ, կարմիրը վառվեց՝ շշկռվում-քշում եմ …



5.Այն ինչն եմ, այն ինչը. բիլիարդի կիյն եմ, բիլիարդի կիքսը, բիլիարդի քարերի խառնող-խառնակիչն եմ. բիլիարդ ասելով՝ քաղաքական բե՞մ նկատի ունեմ . չէ՛, կուլիսնե՜րը… Մոռացա՝ ասեմ. առաջին հերթին՝ բիլիարդի «շառն» եմ և, առհասարակ, էս երկրի «ջառմե՛ն»՝ գերագույն … շա՛ռն եմ:
6.Այն ինչն եմ, այն ինչն եմ. սխալ եմ, բայց ճիշտ եմ, քանզի ես ճիշտ չե՞մ, որ ես… սխալ եմ: Ճի՛շտ եմ, բա ի՞նչ եմ:
7.Այն ինչն եմ, այն ինչն եմ. «Գազելներով» մարդ ընտրության բերող համահայկական չգերազանցված «դիսպետչերն» եմ, բայց հիմա ես դեմ եմ, որ ավտոբուսով մարդ բերեն միտինգ, քանզի ես նաև սեփական անցյալն ամենաարագ մոռացողն է՛լ եմ:
8.Այն ինչն եմ, այն ինչն եմ. մինչև ընտրություն Ալ Պաչինոն եմ ու դե Նիրոն եմ, ընտրությունների մեր արդյունքները հայտնելուց հետո արդեն Վիցինն եմ կամ Նիկուլինն եմ:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ