Նոյեմբերի 28-ին, ժամը 10:00-ին , Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի կունենա «Հմտություններ բիզնեսի համար, բիզնես՝ հմտությունների համար» մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) միջազգային համաժողովը: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը, Հայաստանի, Գերմանիայի, Ավստրիայի, Նիդերլանդների, Ռուսաստանի, ԱՄՆ-ի հանրային և մասնավոր հատվածները ներկայացնող պատվիրակներ և խոսնակներ:
Մինչ համաժողովի մեկնարկը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի նախասրահում տեղի կունենա քոլեջների ուսանողների աշխատանքների ցուցահանդես:
Միջազգային համաժողովը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության և ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարությունները (BMZ)` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն ու ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում:
Համաժողովի երկրորդ օրը, նոյեմբերի 28-ին, ժամը 14.00-ին, տեղի կունենա քոլեջների ուսանողների միջև անցկացված «Ազգային հմտություններ» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: