ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է Արցախի Հանրապետության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արթուր Ներսիսյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են անասնաբուժության, սննդամթերքի անվտանգության, պեստիցիդների օգտագործման, սննդային հավելումների վերահսկման, կենդանիների համարակալման, սննդամթերքի անվտանգության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման և այլ հարցեր:
Արցախի ՍԱՊԾ պետը կարևորել է հայկական երկու հանրապետություններում սննդամթերքի անվտանգության ոլորտում ծրագրերն ու միջոցառումները զուգահեռ իրականացնելու անհրաժեշտությունը: ՀՀ ՍԱՏՄ ղեկավարը պատրաստակամություն է հայտնել Արցախի գործընկերներին փոխանցել արդեն ներդրված համակարգերի ու ծրագրերի վերաբերյալ ողջ տեղեկատվությունն ու փորձը: «Մեր մասնագետները պատրաստ են ուղղորդել, աջակցել ու անել հնարավորը, որ խնդիրները ճիշտ լուծումներ ստանան», -հավաստիացրել է Գեորգի Ավետիսյանը:
Երկու հանրապետությունների սննդամթերքի անվտանգության պատասխանատուները հանդիպումն ամփոփել են առաջիկա սերտ համագործակցության վերաբերյալ պայմանավորվածությամբ՝ տեղեկացնում են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից: