Օրենսդրության պահանջներին չհամապատասխանող սննդային ձվի ներմուծումը կանխելու նպատակով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նոյեմբերի 27-ից խստացրել է սահմանային պետական վերասկողությունը երրորդ երկրներից և Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդային ձվի նկատմամբ՝ տեղեկացնում են տեսչությունից::
Խստացման հիմք է ընդունվել նաև Ռուսաստանի Դաշնությունում «Կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ գոտիավորման վերաբերյալ» որոշումը՝ կապված այդ երկրի մի շարք շրջաններում արձանագրված թռչնի գրիպ հիվանդություն հետ: