Հայկական ԱԷԿ-ի շահագորժման ժամկետի երկարացման շրջանակում ավարտվել են 2-րդ էներգաբլոկի երկու տուրբոագրեգատներից մեկի արդիականացման աշխատանքները։ Փորձարկումների ընթացքում սարքավորումը հասել է իր առավելագույն հզորությանը՝ 238 ՄՎտ։ Նախագծի աշխատանքների ամբողջ ծավալը կիրականացվի մինչև 2021թ վերջ, որի արդյունքում Հայաստանը կունենա անվտանգության մակարդակով միջազգային չափանիշներին համապատասխանող, ժամանակակից սարքավորումներով ատոմակայան։