Հռոմում, 78 տարեկան հասակում, մահկանացուն է կնքել իտալական ռեժիսորների «հրաշալի քառյակի» վերջին ներկայացուցիչը՝ Բեռնարդո Բերտոլուչին՝ կրկնակի օսկարակիր «Վերջին իմպերատորը» (կինոնկարն արժանացել է նաև «Ոսկե գլոբուսի»), «Վերջին տանգոն Փարիզում», «Երազողներն» ու նշանավոր այլ կինոնկարների ռեժիսորը: Հայտնի է, որ մեծանուն արվեստագետը վերջին շրջանում ծանր հիվանդ էր:

Բերտոլուչին որպես ռեժիսոր ու սցենարիստ հավասար կանգնած է իտալական ու համաշխարհային կինեմատոգրաֆի այնպիսի մեծությունների կողքին, որպիսիք են Ֆեդերիկո Ֆելինին, Միքելանջելո Անտոնիոնին, Պիեռ Պաոլո Պազոլինին, ում կնքահայրությամբ էլ կայացավ նրա մուտքը կինեմատոգրաֆի մեծ աշխարհ: