«Նիկոլ Փաշինյանը տապալում է առաջիկա ընտրությունները»:
Դավիթ Շահնազարյան

Ու Շահնազարյան Դավիթը ջեբից ռագատկեն հանեց, իրա բիբլիական էն «նախատիպի» պես էդ ռագատկեն քաշեց, տվեց «Գողիաթին» անդազահան արեց: Բայց հենց ստեղ Սերժի ղժժոցը լսվեց. «Արա՜, այ սնայպեռ, էս ում վրա էիր նշան բռնել, խև՜»…
Արդյունքում էս «եքա՜», էս «գեսթ սթար» տղեն, էս հրավիրված «դյուցազն» «աստղը» իրա էդ «գյո՜զալ», իրա էդ «թա՜փ-թազա» կոլեկտիվին, տվեց, իր գալու առթիվ տիրումեր արեց… Աչքը դնելու տեղ՝ տվեց, մյուս աչքն էլ անդազահան արեց:

Բայց էդ հլա ի՜նչ: Էս ռագատկի հետքի վրա ԱԱԾ-ն ընկավ ու պարզեց, որ ռագատկի հաչեն Լևոնի պապու ժամանակներից շաբաթօրյակի ժամանակ պրոլետարների հետ Լենինի կրած գերանից է տաշած, ռագատկի ռեզինը Վանոյի էն չտեսավարի տոննաներով բերած «Հունդայիներից» մնացած կաշվի ու կմախքի մեջ հրաշքով մնացած ծակ «պակրիշկեքի» տալաշներից է, իսկ ռագատկի քարն էլ Շահնազարյան Դավթի՝ Ազգային անվտանգության վարչության պետ եղած ժամանակներից КГБ-ի «քարհանքից» հանած «կամպրամատից» է տաշած ու հղկած: Դավթի՝ Ազգային անվտանգության վարչության պետ եղած է՛ն ժամանակներից, երբ առանձնակի ճոխությամբ սկսեց ծաղկել ու փթթել հայոց կոռուպցիան:

Իսկ Դավթին ի՞նչ էր էդ պարագայում մնում անելո՞ւ: Հո չէ՞ր դնելու ու հայոց ազգային անվտանգությանն սպառնացող էդ ամենամեծ վտանգի դեմ անկապ պայքարեր, շատ իրան պե՜տք էր, կամ իրան ո՞վ կթողներ, որ համարձակվեր կոռուպցիայի դեմ պայքարի ելներ. իրան մնում էր միայն մի բան անել. ա՜յ էն ասածս կամպրամատները սիրուն հավաքել, տեսակավորել ու սիրուն իրա գարաժում պահել, մի տարի չաշխատած՝ իրա էդ պոստը Սերժին սիրո՜վ հանձնել:

Իրա «քյարն» ուրիշ ո՞րը բա ըլներ: Ու հիմա տեսա՞ք՝ ինչ փորձանք էկավ. էդ կամպրամատից տաշած իրա քարը թռավ, ուղիղ հենց իրեն կանչողի ճակատ-մակատին հավեսո՜վ կպավ: Իրան բերին ցուցակ, ընտիր-ընտիր դրին, ինքն էդ դնողի ճակատն ավերեց:

Ու մի բան, որ սենց սկսեց թարս գնալ, ուրեմն գնա՜ց. հա՜ էդպես թարս է գնալու: Ու թարս գնալու էդ անդուր արդյունքում՝ Դավիթն սկսեց հիմա էլ թարս բաներ ասե՛լ: Բայց КГБ-ի նկուղից տեղյակ ու КГБ-ի կաթսայում էփված մարդն է՞լ էսքան հում բան ասի, այ՜ մարդ: Խնդրեմ. «Նիկոլ Փաշինյանը տապալում է առաջիկա ընտրությունները»:

ՀՀԿ «թոփ 10» ցուցակն ընդգրված «գերաստղն» է՞լ նման խամ բան հնչեցնի: Ախր էդ 10-ից 9-ը, երեք ամիս է, զահլեքս տարան, թե Նիկոլն ուզում է զոռով արտահերթ ընտրություն սարքի, իսկ տասներորդը, հրե՜ս, հակառակ բանն է լրիվ պնդում:
Ախր կանչողներն է՜լ են շատ տարօրինակ. ասա՝ ասեի՜ք մի հատ էդ տղուն, թե մինչև իրա ասելը դուք ի՛նչ և ո՛ւմ եք ասել, որ էդ ամեն բանից տեղյակ, «ֆսեզնայկա» տղեն դրանի՛ց էլ տեղյակ լիներ ու սենց բաներ չասեր: Կանչո՞ւմ եք, դե՞ր տալիս՝ սցենարն է՜լ տվեք՝ մարդն անգիր անի: Իր ասելիքի տեքստն է՜լ տվեք՝ մարդն անգիր անի: 20 տարի այ սենց ձեր աջ ձեռը միշտ չիմացավ՝ ինչով է ձախն զբաղված, որ էս օրն ընկաք: Մեջներդ մի հատ ֆահմող մարդ չկա՞ր:

Կամ որ էդ տղուն իրա ռագատկով բերեցիք, զոռով ցուցակ կոխեցիք, վաղը, որ «զրո ամբողջ» տոկոս վաստակեց, ռագատկեն ձեռից պտի առնեք ու տիրոջ գլխի՞ն հագցնեք: Խի՞ բերիք տղուն, էսպես քաշեցիք, որ իրա վերջին զենքի գլո՞ւխը վաղը դնեք-ուտեք: Ու դրա համար տեղն էր ձեզ, պարոնա՛յք իրան կանչողներ, էդ ձեր ճակատի «շիշկեն» դեռ քի՜չ է: Բացի այդ՝ մի բան դուք հաշվի չառաք, պարո՛ն կանչողներ. բա որ վաղը, մինչև դուք իրա ձեռից էդ ռագատկեն առնեք, ինքը, զայրացած իրա հավաքած «զրո ամբողջից», ռագատկեն քաշեց, «օչերեդ» տվեց, սաղ իրան էդ կանչող-քաշողներիդ իրա «կամպրամատ-քարերով» դրեց, վարեց ու հնձեց, սիրտը հովացրեց, ի՞նչ եք անելու, ա՜յ անհեռատեսներ:

Վաղը որ ինքն էլ իրա՛ «ցուցակները» հանեց հանրության առաջ, ձեզ պատժելու համար դեմները դրեց, ու պարզվեց, որ ձեզնից ոմանք է՜ КГБ-ի գործակալ են եղել անկախ Հայաստանում, ի՞նչ եք անելու, ա՜յ «պայծառատեսի» դասընթացների լիկվիդ ընկած սաներ:
Մի՜ մոռացեք, որ, ի՜նչ էլ որ ըլնի, իր ՀՀՇ-ի կաշին ինքը չի փոխի:
Էնպես որ սպասենք Դավթի վաստակելիք «զրո ամբողջին» ու տեսնենք ո՛վ ո՛ւմ ձեռից ռագատկա կառնի, կամ ո՛վ ո՛ւմ, ռագատկեն կքաշի, անդազահան կանի…

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ