Ռուսաստանի Դաշնության հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինը եկող տարվա համար ռուբլու կուրսի լուրջ փոփոխություններ չի կանխատեսում այն դեպքում, եթե Ռուսաստանին չպարտադրեն նոր, ուժեղ տնտեսական սանկցիաներ՝ այս մասին նա հայտնել է «Россия 1» հեռուստաալիքով: Ըստ նրա՝ նույն կերպ կորոշվի նավթի գինը: Կուդրինը հայտնել է, որ նավթի նշանակալի գնանկում չի սպասվում, թեպետ նշել է, որ միշտ էլ նավթի գնի անկումն եղել է անսպասելի: