Նոր Զելանդիայի մայրաքաղաք Վելինգտոնում Հայոց ցեղապանության տարիներին հայերի և ասորիների փրկությանը մասնակցած նորզելանդացի զինվորների հիշատակին նվիրված հուշարձան է բացվել: Քաղաքային գերեզմանոցի տարածքում կանգնեցված հուշակոթողի նախաձեռնությունը պատկանում է տեղի հայ և ասորի համայնքների ներկայացուցիչներին:

«Շուրջ 1,5 մլն հայ և 300 000 ասորի դարձել են Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանության զոհը: Մինչ օրս Նոր Զելանդիայի կառավարությունը պաշտոնապես չի ճանաչել այդ ողբերգությունը, որն աշխարհին հայտնի է որպես Հայոց ցեղասպանություն», -հաղորդում է նորզելանդական Three հեռուստաընկերության Newshub լրատվական ծառայությունը:Նշվում է, որ հայ և ասորի փախստականներին Օսմանյան կայսրության կոտորածներից փրկելու ժամանակ զոհվել է նորզելանդական բանակի հայտնի զինծառայող Ռոբերտ Նիքոլը, որը հետմահու արժանացել է երկրի բարձրագույն պարգևներին: