Նոյեմբերի 25-ի երեկոյան Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտվել է «Մանկական Եվրատեսիլ 2018»-ը: Ժյուրիի եւ օնլայն քվեարկության արդյունքով 215 միավոր է հավաքել ու հաղթել Լեհաստանը ներկայացրած Ռոքսանա Վեյգելը: Մեր ներկայացուցիչը եղել է իններորդը: 12-ամյա Լեւոնը մրցույթին ներկայացել է Արտեմ Վալտերի հեղինակած L.E.V.O.N երգով: