Եկամտահարկի նվազեցման արդյունքում բարձրանալու է 350 հազար մարդու աշխատավարձ՝ համաերևանյան երթի ժամանակ նման հայտարարություն է արել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Հուլիսի 1-ից մենք արդեն բարձրացրել ենք 206 հազար մարդու աշխատավարձ։ Նաև պետական հիմնարկներում կառավարման արդյունավետության բարձրացման արդյունքում աշխատավարձերի բարձրացում այսօր արդեն տեղի է ունենում։ Օրինակ, երկու օր առաջ բնապահպանության նախարարը ինձ զեկուցեց, որ հատուկ պահպանվող տարածքներում արդյունավետության բարձրացման արդյունքում անտառապահների և պահպանությամբ զբաղվող անձանց աշխատավարձերը բարձրացել են 30-50 տոկոսով», -ասել է նա՝ հավելելով, որ 85 հազար մարդու թոշակներն ու նպաստները նույնպես կավելանան։

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ 2019թ կատարվելիք փոփոխությունների արդյունքում այլևս մենք աղքատության գծից ներքև թոշակառու և նպաստառու չենք ունենալու։ Արդյունավետության բարձրացման արդյունքում հսկայական միջոցներ են խնայվելու, դրա շնորհիվ աշխատավարձերը բարձրանալու են։