ՀՀԿ նորագույն այս կարգախոսի առնչությամբ ագարակի ավագանին մեծարգո Սեթ Գմփոյանիս նախագահությամբ, սեռահասուն խոճկոր տիար Արիստակեսի, կույս այծիկ, երիցս օրիորդ Նաթելայի, բակապահ շուն ընկեր Սեմուէլի և կարմրաբուրդ ոչխար բարոն Զուբատի մասնակցությամբ գերհրատապ նիստ գումարեցինք և աննախադեպ մի մրցանակ սահմանեցինք նրանց համար, ովքեր կկարողանան հայտնաբերել վերոնշյալ գերցնորական կարգախոսը մոգոնածին:

Մրցանակները տիար Արիստակեսի հեղինակած թարմ խոզաճարպն է, օրիորդ Նաթելայի տոհմական բրենդային պանիրը, ընկեր Սեմուէլի թռցրած կիսամաշ հողաթափը և բարոն Զումբատի մի բուռ բուրդը՝ դմակային հատվածի: Անկեղծ ասած՝ մրցանակը պատրաստած ավագանին խորը վերլուծական տվայտանքներից հետո հայտնաբերել է, որ կարգախոսը երկնել են իշխանության կորստյան անլուր տառապանքից մանկամտության տրանսի մեջ հանգրվանած ՀՀ երեք քաղաքացիներ՝ Գալուստ Սահակյանը Արմեն Աշոտյանը, Շուշան Պետրոսյանը:

Տիարք Գալուստ և Արմեն, տիկին Շուշան, մրցանակային ֆոնդը բավարարո՞ւմ է ձեզ, ունե՞ք արդյոք լրացումներ:
Պարզաբանեք, պաղատում եմ…