ԱԺոտյանը կացին ախպոր պես դրել-կատաղել ա. Նիկոլից դժգոհ է, որ մարդամեջ է ելնում, Նիկոլին մեղադրում է ժամանակից շուտ քարոզչություն անելու մեջ: Պարո՛ն ԱԺոտյան, Նիկոլն ինչքան էլ քարոզարշավը «շո՛ւտ» սկսած լինի, ձե՜ր «շուտ»-ին չի հասնի. Ձեր քարոզարշավն, արդեն 20 տարի է, սկսվել է, ձեզ վրա գրամ տեղեկություն չկա:

Քարոզարշավն ի՞նչ է. սեփական պատկերն ու ասելիքը հանրությանը ներկացնե՛լն է: Է դուք ձեր և՛ պատկերը, և՛ ասելիքն էդ հանրությանը նե՜նց ներկայացրիք, որ հանրությունն էն անասնապահ Իշխանի նման «ա՛» է անում: Ինչո՞ւ: Որովհետև «մինչև հիմա դեռ սիրտը խառնում է»:

Եթե Իշխանի սիրտն իրենց վրա հարամ էղած էն ոչխարներից էր խառնում, ապա հանրության սիրտն իր տեսած ու լսածի հարամի՛ց է խառնում: Մի՞թե կարծում ես, պարո՛ն ԱԺոտյան, որ հիմա ելաք էդ հանրության դեմ, էդ «ա՛»-ից բացի ուրիշ բան եք լսելու: Արժե՞ դրա խաթեր էդպես կատաղել, ո՜վ կացին ախպեր, էնպե՜ս կատաղել, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարին սենց բան ասել. «Կամ իր «վարչապետական» այցերի ծրագիրն ու ելույթները պետք է բացառապես բխեն իր կարգավիճակից, կամ էլ պետական ռեսուրսի նման օգտագործումը և պաշտոնական դիրքի չարաշահումը նախընտրական ուղերձների և ելույթների համար պետք է դատապարտվի։ Սա աղաղակող երևույթ է, որի վրա հրավիրում եմ միջազգային դիտորդների ուշադրությունը»:

Աչքիս ոչ վաղ անցյալում «խարտյաշն պատանեկիկ», էդ բոցեղեն խոսքերդ վայ թե նախանձից են: Նիկոլի ինչի՞ն ես դրել նախանձում. ժողովրդականությա՞նը: Է դո՜ւ էլ վե՛ր կաց, ձերոնց հավաքի՛ր ու գնա Քյավա՛ռ: Ու թող ձեզ էլ նույն ընդունելությունն ըտեղ սիրո՜ւն ցույց տան:
Ինչո՞ւ չեք գնում:
Հա՜, վախենում եք, որ «բարլուսի» տեղ «բարիրկուն» ու « մնաս բարո՞վ» հետներդ անեն:
Բայց էդ պարագայում ո՞վ է մեղավոր: Ով ինչ ցանի, էն էլ կհնձի: Ավելի ճիշտ՝ ով 20 տարի միայն գռփի, նա Քյավառում ա՜ռը հա թե արաղ ըմպի: Արաղի տեղ, գնացե՛ք, քյավառցիք կասեն, թե ինչ… ըմպեք: Միջազգային էդ դիտորդներիդ էլ հետնե՛րդ տարեք, որ դրանք տեսնեն ու, թե զարմանքից լրի՜վ ապուշ չկտրեն, գրանցեն, թե քյավառցիք ձեզ ի՛նչ կառաջարկեն:

Մի հին անեկդոտ կա: Քյավառցին հարևանի էրեխուն հարցնում է.
-Գյա՜, պոպադ օշխատո՞ւմ»:
-Չէ՜, -պատասխանում է հարևանի էրեխեն:
-Դե տորեք, սո՜րքել տվեք, գյա՜…

Հիմա ձերն է, պարոն Օշոտյան, քանի որ այլևս ո՛չ օշխատում եք, ո՛չ էլ կօշխատեք, տորե՛ք ձեզ, մի հատ սո՛րքել տվեք, գյա՜, նո՛ր Քյավառ գնալու հույսեր փայփայեք: Դեռ գնալը մի կերպ կգնա՜ք, Քյավառից հետ գալո՜ւ հույսեր փայփայեք…
Թեպետ, էդպես կատաղած, եսիմ գլոխդ օշխատո՞ւմ, որ էս ամենը հասկանաս ու էլ զուր չկատաղես…

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ