‹‹Սերժ Սարգսյանին ինչո՞ւ չեն բռնել: էս ի՞նչ հարցադրումա››:
Նիկոլ Փաշինյան,
ՀՀ վարչապետի պաշտոնակատար

Հարցադրման դրաման քաջ հայտնի է, զի հայությունը Սերժին բռնելու ակտիվ երազանքով է ապրել ուղիղ 10 տարի: Հիմա այդ ինչպե՞ս մերժենք համայն հայության և հայաստանաբնակ հասարակության նվիրական իղձն ու արդյո՞ք պատմությունը կների մեզ մեր հանցավոր զիջողամտության համար: Իսկ եթե հանրության պահանջին ընդառաջ քայլ ենք կատարում, ապա ինչպիսի՞ն պիտի լինի այդ քայլը՝ պարզապես քա՞յլ, թե հատու, որոտընդոստ, գողի սիրտը բնում սատկացնող քայլարշավ դեպի Ձորաղբյուրի ամառանոց՝ դրանից բխող հետևանքներով:
Եղբայր Նիկոլ, եթե հիշողությունս չի դավաճանում մեծարգո Սեթ Գմփոյանիս, իսկ այն իրապես չի դավաճանում, այդ ի՛նքդ էիր, որ արմատապես մերժեցիր Սերժին: Դե մենք էլ կամենում ենք նրան նախ բռնել, հետո կալանել, այնուհետև թեթևակի քառատել և,վերջապես, ամբողջապես բալզամով օծել և մոմով պատել: Այլ կերպ ասած՝ դարձնել մումիա: Ի դեպ՝ առաջինը մեր պատմության մեջ և ազգային մեծաշուք տոների ժամանակ ի ցույց դնել՝
ա. մատենադարանում,
բ. Բաղրամյան-26-ի բակում,
գ. ‹‹Փարավոն››խաղատան ճանապարհին:

Այս ամենում ի՞նչ վատ բան կա:
Մի՞թե սա վատ հարցադրումա:

Պարզաբանիր,պաղատում եմ…