Հունիսի 2-ին թունավորման դեպք է տեղի ունեցել Երևանում` «թունավորում քլորից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 13 քաղաքացի: Այս մասին  տեղեկացրին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից:

Ըստ Shamshayn.com-ի նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Ջրվեժ թաղամասում գործող «Սոչի Պալաս» հյուրանոցային համալիրից, որտեղ լողավազանում լողալիս են եղել։/

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։