Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են, որ նոյեմբերի 19-ին, ժամը 16:00-ի դրությամբ, ձնամաքրման աշխատանքներից հետո Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար: Ճանապարհի ձնամաքրման աշխատանքները շարունակվում են: