Ազգերի լիգայի խմբային դիմակայություններից Շվեյցարիա-Բելգիա մրցակցությունը աչքի ընկավ բացառիկ գոլառատությամբ: Բելգիացիներին հյուրընկալած շվեյցարացիներն իրենք էլ հավանաբար գլխի չընկան, թե ինչպես ոչ լրիվ առաջին երեսուն րոպեին մրցակցին զիջում էին արդեն 2:0 հաշվով: Ամեն ինչ գնում էր նրան, որ հանդիպումը բացառիկ գոլառատ է լինելու: Այդպես էլ եղավ, սակայն որքան էլ զարմանալի է, անակնկալի հեղինակը դարձան տանտերերը, ովքեր հյուրերի խփածին պատասխանեցին մրցակցի դարպասի հինգ գրավումով: Այս հաղթանակից հետո շվեյցարացիները միավորներով հավասարվեցին օրվա մրցակցի հետ՝ 9 միավոր: Սակայն սա ոչ միայն խմբայինում միավորներով հավասարվել նշանակեց: Շվեյցարացիները տվեցին Բելգիայում կրած պարտության պարտքը: