Քարոզարշավին ընդառաջ՝ առաջին անգամ ընտրություններին մասնակցող թեկնածուներին չի խանգարի կարդալ պատմաբան Վահրամ Թոքմաջյանի մի քանի խորհուրդները, որոնք անկասկած որոշակի պատկերացում կտան ընտրարշավի առանձնահատկությունների և նրբությունների մասին։ Ուստի ձեզ ենք ներկայացնում Թոքմաջյանի՝ նախկին թեկնածուի Facebook-յան գրառումը՝ օգտակար լինելու մեծ ցանկությամբ։
«Հարգելի թեկնածուներ, մի քանի խորհուրդ, նախկին թեկնածուից․
Եթե Ձեզ խոստանում են 5000 ձայն, երբեք ու երբեք, մտերիմ շրջապատում չասեք, որ բերելու եք այդքան ձայն։ Թիվը երեք անգամ կրճատեք, նոր ասեք։

Հետներդ սպիրտ, թաց անձեռոցիկ կամ ախտահանող միջոցներ կվերցնեք։ Տատիկները շատ ջրոտ են համբուրում։ Սա քաղքենիություն չէ, պարզապես օրը հազար մարդու հետ եք շփվելու, զուտ հիգիենիկ խնդիր է լուծում։

Թիմերի ներսում, նույն ընտրատարածքի ռեյտինգայիններով, միմյանց հետ քարտեզագրեք տարածքը, բաժանեք տարածքը, բաժանեք աշխատանքը, միմյանցից ձայն մի գողացեք, անձնական շահերը ստորադասեք այն կուսակցության կամ դաշինքի շահերից, որը ներկայացնում եք։ Ի վերջո, ում էլ ձայն տան, ձեր քաղաքական ուժին է գնալու։

Խոսքային մշակույթ չունեցողներին կամ անհամ խոսացողներին, չթողնեք բարձրախոս վերցնի։

Ոմանց թիմերի ներսում, արդեն տակառիկներ են գլորում միմյանց վրա, ներքաշելով նաև ընտրապայքարի հետ բացարձակ կապ չունեցող մարդկանց։ Դա մի արեք, ընտրությունները կավարտվեն, ոմանք կմնան ստուկաչ։
Երբ պարտվեք ընտրություններում, գնացեք ու կիրառեք Քլինթոնի մոդելը։ Շրջեք ձեր ընտրատարածքով ու հարցրեք ընտրողներին, թե ինչու՞ ձեզ չընտրեցին։ Եթե իհարկե, որոշել եք զբաղվել քաղաքականությամբ։ Իսկ եթե այն դիտարկում եք որպես պարապ վախտվա խաղալիք, ապա ավելի անվնաս խաղալիքներ կան»։