Բելառուսի ԱԳՆ մամուլի խոսնակ Անատոլի Գլազի կոշտ պատասխանը նոյեմբերի 16-ին հնչեցրած Փաշինյանի՝ հայտարարությանն այն մասին, որ Լուկաշենկոն պարզաբանումներ պետք է տա, վրդովեցրել և բացասաբար է ընկալվել հայ մի շարք քաղաքական գործիչների և անհատների կողմից։ Վերջիններն առնվազն վիրավորանք են գնահատել Գլազի նման արձագանքը։

Արցախի նախկին ՄԻՊ, փաստաբան Ռուբեն Մելիքյանը այս մասին Facebook-ում գրառում է կատարել, որում ասված է․ «Բելառուսի ԱԳՆ արձագանքը պարունակում էր մեր հանդեպ վիրավորանք ու մեծամտություն։ Ու սա վիրավորանք է յուրաքանչյուրիս՝ անկախ քաղաքական հայացքներից։ Ինչպես վիրավորանք էր յուրաքանչյուրիս, օրինակ, Լապշինի ձերբակալումն ու արտահանձնումն Ադրբեջանին։ Այս պայմաններում «հետաքրքիր» պատասխանի կարիքը մեծանում է»։

Մեկ այլ համացանցային գրառմամբ այս թեմայի առնչությամբ իր վերաբերմունքն է արտահայտել ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը։ «Ես վիրավորված եմ ինձ զգում Բելառուսի կողմից մեր պետությանը հասցրած վիրավորանքի համար։ Ես և իմ մարտական ընկերները շատ ենք ցանկանում, որ խորհրդարանական ընտրություններին հայտ ներկայացրած քաղաքական ուժերը իրենց վերաբերմունքը հայտնեն իր դեմքը պատռած, այսպես կոչված, գործընկեր երկրի խայտառակ պահվածքի շուրջ, ակնկալում ենք լրատվամիջոցներից հրապարակել նրանց դիրքորոշումը», -ասված է վերջինիս կողմից արված հաղորդագրության մեջ։