Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Մատեո Դարմիանի տրանսֆերը Թուրինի «Յուվենտուս» կարող է չիրականանալ պահանջվող գումարի պատճառով,- հաղորդում է իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը:

Իտալիայի չեմպիոնը 28-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է 12 միլիոն եվրո, սակայն մանչեսթերցիները պատրաստ են նրան բաց թողնել միայն 20 միլիոն եվրոյով:

Իտալական ակումբի ղեկավարությունը դեռ չի շտապում կատարել «Մանչեսթեր Յունայթեդի» պահանջը և այլ տարբերակներ է փնտրում: