Ինչպես և երևանյան դիմակայության ժամանակ, մերոնք ջիբրալթարյան հանդիպումում ևս մրցակցին վերապահեցին հանդիպման առաջին գոլը խփելու իրավունքը: Բարեբախտաբար դրանից հետո մեր ընտրանին ունեցել է հինգ անընդմեջ գոլ խփելու երանություն, որից չորսի հեղինակը Յուրա Մովսիսյանն է (մեկը թիմի նորեկ Արթուր Քարտաշյանն է խփել), այն նույն Յուրան, ով հայկական ֆուտբոլի ֆեդերացիայի գլխին կանգնած խուլիգանների պատճառով զրկված էր ազգայինում հանդես գալու հնարավորությունից: Նրա չորս անընդմեջ գոլը ավանյան հայտնի ուղղությամբ էր: Ինչևէ: 5:1 հաշվի ժամանակ տանտերերը կարողացել են մեկ գնդակով կրճատել հաշվի տարբերությունը, սակայն Հենրիխ Մխիթարյանի փայլուն փոխանցումը կարողացել է գոլի վերածել Ալեքսանդր Կարապետյանը: Այսպիսով՝ տպավորիչ հաղթանակ 6:2 հաշվով, ու մենք խմբայինում արդեն մաքուր երկրորդ հորիզոնականում ենք։