Նկարիչ Դեյվիդ Հոքնիի 1972 թվականի դիմանկարը վաճառվել է 90.3 միլիոն դոլարով, ինչը ռեկորդային գին է դեռևս ապրող ու ստեղծագործող արվեստագետի ստեղծագործության համար: Զուտ հետաքրքրության համար նշենք, որ ողջ 20-րդ դարում վաճառված գործերի ընդհանուր գինը չի գերազանցում մեկ միլիարդ դոլարը։

Նկարչի ամենահայտնի պատկերներից մեկը՝ Դեյվիդ Հոքնիի «Լողավազան երկու կերպարով » ստեղծագործությունը երկու կոմպոզիցիայից բաղկացած պատմություն է ։ Հոքնիի խոսքով՝ նկարն ունիկալ է , քանի որ կոմպոզիցիայի երկու հատվածներն էլ նկարված են տարբեր ոճերով։

Հիշեցնենք ՝ Դեյվիդ Հոքնին անգլիացի նկարիչ է, փոփ-արթի կարկառուն ներկայացուցիչ։

Նադեժդա ԴԱԼՅԱՆ