Հանրահայտ կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսը РИА Новости-ի հետ զրույցում հայտնել է, որ իր ընտանիքը հանրապետությունը լքած ավելի քան 300 հազարի թվում է: «Բոլորը գնացել են: Նման միտում է այսօր բոլոր նրանց մոտ, ովքեր դեռ փող ունեն»: Նա ասել է, որ իր թոռները սովորում են արտասահմանում, իսկ աղջկա ամուսինն օտարերկրացի է:

Նշենք, որ հայրենիքից հեռանալու միտումը հատկապես վերջին տասը տարում է նման ակտիվություն գրանցել: Լատվիան նախկին Խորհրդային Միության հանրապետություններից էր: