Norway Chess classic գերհզոր մրցաշարում այսօր կայացավ 4-րդ տուրը:

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով մրցել է Ադրբեջանը ներկայացնող Շաքրիյար Մամեդյարովի հետ: Հայ շախմատիստը հաղթանակի է հասել 70-րդ քայլում:

Այս տուրից հետո Արոնյանը վաստակեց 2 միավոր և Նակամուրայի, Սոյի ու Անանդի հետ կիսում է 3-6-րդ տեղերը:

Առաջատարը Մագնուս Կարլսենն է` 3 միավորով:

Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ Վաշիե-Լագրավը: