ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ՝ լրագրողների հետ զրույցում փաստել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը: Առաջադրման հայտ են ներկայացրել «Իմ քայլը» դաշինքը (ցուցակում է 183 թեկնածու), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (175 թեկնածու), ՀՀԿ-ն (125 թեկնածու), ՀՅԴ-ն (152 թեկնածու), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Մենք» դաշինքը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալդեմոկրատական կուսակցությունը:

ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին, իսկ ընտրարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին: Երեկ ժամը 18:00-ին լրացել է քաղաքական ուժերի կողմից հայտերը ներկայացնելու ԿԸՀ ներկայացնելու ժամկետը։