Fotball Leaks-ը շարունակում է իր հետաքննությունների շարքը; Այս մեկի թիրախում են անգլիական «Չելսի» ակումբն ու նրա կիսապաշտպան Նգոլո Կանտեն: «Ազնվականների» կիսապաշտպանը սկզբում համաձայնել, սակայն հետագայում հրաժարվել է լոնդոնյան ակումբից աշխատավարձ ստանալու հարցում կեղծարարությունների դիմելուց:

Fotball Leaks-ի տվյալներով ֆրանսիացին պատրաստ է եղել օֆշորային գոտիներից մեկում կազմակերպոություն ստեղծել ու նրանից ստանալ ակումբից ստանալիք աշխատավարձը, սակայն հետագայում մտքափոխ է եղել՝ վախենալով բացահայտվելուց ու դրան հետևելիք հատուցումներից:

Հիշեցնենք, որ քսանյոթամյա ֆրանսիացին «Չելսի» է տեղափոխվել «Լեստերից» 2016 թվին, ու իր նոր թիմի կազմում հասցրել դառնալ նախ պրեմիեր լիգայի չեմպիոն, ապաև գավաթակիր: