«Լիվերպուլի» թիրախում՝ Դեմբելեն Առաջիկա ձմեռային պատուհանի ժամանակ անգլիական «Լիվերպուլը» իսպանական «Բարսելոնից» ամենայն հավանականությամբ կփորձի ձեռք բերել Ուսման Դեմբելեին, ում համար, ըստ The Sun-ի հավաստիացման, ակումբը պատրաստ է վճարել 97,5 միլիոն եվրո:

Նկատենք, որ սա անգլիական ակումբի համար ռեկորդային գումար է: Քսանմեկամյա ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: Հավելենք միայն, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում հարձակվողը մասնակցել է 11 հանդիպման, դարձել է չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: