«Օրինաց երկիր» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակները և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ով ի տարբերություն մնացած առաջադրվածների, ռեյտինգային կարգով չի առաջադրվի: «Օրինացում» ակնհայտորեն զգացել են գլխների գալիքն ու փորձել են այսպես ապահովագրվել: Դե ինչ, սա էլ է մարտավարություն:

Լրագրողների հետ զրույցում կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը նշել է, որ ցուցակի առաջին տասնյակում ներկայացված են Երևանի և մարզերի ներկայացուցիչներ` մարդիկ, որոնք ունեն փորձ, կուսակցական ճանապարհ են անցել, իրենց ներդրումն են ունեցել ՀՀ քաղաքական համակարգի ձևավորման մեջ, ինչպես նաև երիտասարդներ` նոր մոտեցումով մարդիկ: