Արմեն Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Սպասելիքները մեծ են, և դրանք կյանքի կոչելու համար պետք է միավորել մեր ներուժը:

Վստահ եմ, որ ստանձնելով ավելի լայն լիազորություններ՝ կկարողանամ առավել արդյունավետ կերպով ի սպաս դնել ժողովրդին Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում բազմամյա ծառայությանս փորձն ու գիտելիքները: Այս հաստատ համոզմամբ է պայմանավորված որոշումս՝ առաջադրվելու պատգամավորության թեկնածու թիվ 12 ընտրական տարածքում (Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր) «Իմ քայլը» դաշինքի կողմից:

Ձեր աջակցությունն ինձ համար կարևոր է, քանզի միասին կարող ենք լուծում տալ այսօր անլուծելի թվացող բազնաթիվ խնդիրներին՝ հաստատուն ապագա կառուցելով մեր հայրենիքի համար: Միաժամանակ խորին շնորհակալությունս եմ հայտնում, բոլոր նրանց, ովքեր սոցցանցերում արդեն իսկ հայտնել են իրենց աջակցությունն ինձ, ինչը շատ պարտավորեցնող է»։

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: