Հազվագյուտ վարդագույն ադամանդն աճուրդում վաճառվել է 50.3 մլն շվեյցարական ֆրանկ (50 մլն դոլար, 38.5 մլն ֆունտ) ռեկորդային գնով: Այն 19 կարատ է, իսկ հաջողակ գնորդը՝ ամերիկյան Հարրի Ուինսթոն ընկերությունն է: «Christie» եվրոպական աճուրդային տան տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր կարատի համար վճարված է 2,6 միլիոն դոլար, ինչը ռեկորդային է վարդագույն ադամանդի համար։Աճուրդում այն վաճառվել է ընդամենը հինգ րոպեի ընթացքում։

Ուղղանկյունաձև կտրվածքով ադամանդը հայտնաբերվել է հարյուր տարի առաջ՝ Հարավային Աֆրիկայի հանքավայրերից մեկում, և 1920 թվականին կտրվելուց ի վեր նրա ձևը մնացել է անփոփոխ։

Նադեժդա ԴԱԼՅԱՆ