Չերեքշաբթի օրը Ադրբեջանում ուժեղ հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 5 մարդ մահացել է։ Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի ԱԻ նախարարությանը, զոհերից 4-ը երեխաներ են։
Աղբյուրը նշում է, որ դեպքը տեղի է ունեցել առանձնատանը։ Հրշեջները դեպքի վայրում հայտանաբերել են 28-ամյա մի տղամարդու դի։
«Զոհվել են նաև 11, 8, 6 և 1 տարեկան երեխաներ»,-ասել են Ադրբեջանի ԱԻ նախարարությունից։
Կատարավածի առնչությամբ արդեն հետաքննություն է սկսվել, պարզվում են հրդեհի պատճառները։